Այսօր: Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017թ.
Ճոճկանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՃՈՃԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.03.17 Շնորհավոր Մարտի 8

Սիրելի՜ կանայք և աղջիկներ,  Ճոճկան համայնքի ղեկավարը ջերմորեն շնորհավորում է Ձեզ Կանանց միջազգային օրվա՝Մարտի  8-­ի առթիվ՝ մաղթելով առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր տրամադրություն։

29.12.16 ,

Հարգելի համագյուղացիներ, ՀՀ  Լոռու մարզի Ճոճկան համայնքի ղեկավարը և համայնքապետարանը Շնորհավորում է Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող գալիք  2017 թվականը լինի նորանոր ձեռքբերումների, հաջողությունների, բարեկեցության և  երջանկության տարի:

31.03.16 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ
 

01Բ938960@e-citizen.am

20.11.15 <<Նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում աշուն է
Ս/թ նոյեմբերի 13-ին Ճոճկան  համայնքի <<Նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում տոնական տրամադրություն էր, հավաքվել էին ծնողներ և հյուրեր: <<Նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի   4-5 և 5-6   տարեկան սաները ներկայացնում էին իրենց հերթական հանդեսը «Իմ  հայրենիքի աշունը» թեմայով:   Երեխաները  գովերգեցին բերքի հիմնական տեսակը՝ ցորենը, լավաշը, մեր հայրենիքի աշունը և մեր բարձրիկ ու  գեղեցիկ Հայաստանը: Հանդեսն անցավ բարձր տրամադրությամբ և բավարար մակարդակով: Երեխաները արտասանեցին, երգեցին, պարեցին, կատարեցին փոքրիկ բեմականացումներ:Բոլորն էլ փոքրիկ հրաշքներ ... Մանրամասն
12.06.15 Կարկուտ Ճոճկանում

Հունիսի 11-ի երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել ճոճկանեցիների  ողջ ունեցվածքը: Հավկիթի մեծության վարար կարկուտը մի քանի րոպեում ոչ միայն ցանքատարածություններն է ավիրել, այլև ջարդել է Ճոճկան գյուղի գրեթե բոլոր տների տանիքները և պատուհանների ապակիները, դրսում կայանած ավտոմեքենաները:

12.06.15 Գյուղատնտեսության փոխնախարարի և ՀՀ Լոռու մարզպետի այցը Ճոճկան համայնք

 Գյուղատնտեսության փոխնախարար Ս. Գալստյանը  , ՀՀ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը և մարզային հանձնաժողովը 12.06.2015թ այցելեցին գյուղ տեսնելու հունիսի 11-ին ժամը` 21:30-22:00-ի սահմաններում տեղացած (3-4 սմ) կարկուտի վնասները:

24.12.14 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի Ճոճկան համայնքի բնակիչներ, Ճոճկանի գյուղապետարանը Շնորհավորում է   Ձեզ և Ձեր ընտանիքներին   Ամանորի և Սուրբ Ծննդյան    օրվա   առթիվ:    Մաղթում է ,   որ գալիք 2015 թվականը Ձեր և Ձեր ընտանիքների համար լինի   հույսերի արդարացման , բազմաթիվ ձեքբերումների ու հաջողությունների տարի :                    Հայտնվում   է   բնակչությանը, որ   Ճոճկանի մշակույթի տան հրապարակում 2014թ դեկտեմբերի 31-ին ժամը` 16:00-ից սկսվելու է   Ամանորյա տոնակատարություն ... Մանրամասն
13.03.13 ճոճկան
Մակերես`  21.25 կմ 2 Բնակչություն`  2136 Ըստ Ղազար Փարպեցու, Ճոճկան գյուղը հիմնվել է IV դարում Ջոջիկ իշխանի կողմից: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 470-750 մ բարձրության վրա: Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը շոգ, չորային: Հաճախակի են դարձել կարկտահարությունը, երաշտը, որից խիստ տուժում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները: Գյուղում ապրում են 2101բնակիչներ: Համայնքում կա 408 առանձնատուն`  36180 քմ տարածքով։  Գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց: Դպրոցում սովորում են 380 աշակերտներ: Համայնքն ունի մեկ մշակույթի տուն: Գործող գրադարանն ունի 7355անուն գիրք եւ տեղավորված է մշակույթի պալատում: Գյուղում գործում է մեկ բուժ. ամբուլատորիա, որը կառուցվել է 2000թ.,  ապահովված է ... Մանրամասն
13.06.12 Սեփական եկամուտների հավաքագրումը մնում է հիմնախնդիր
Հունիսի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Սկզբից ևեթ մարզպետն անդրադարձավ հունիսի 9-ին Սպիտակ քաղաքի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում բռնկված հրդեհին։ Ափսոսանք հայտնելով դեպքի առնչությամբ՝ նա նշեց, որ ըստ նախնական տեղեկատվության, հրդեհը հավանաբար էլեկտրական կարճ միացման հետևանքով է տեղի ունեցել։ Ապա խոսակցություն գնաց մայիս–հունիս ամիսներին մարզի 8 համայնքում կարկտահարության և գայլերի հարձակումների շուրջ, որի պատճառելով զգալի նյութական վնասներ են պատճառվել համայնքների բնակիչներին։ Վնասի չափերը ճշտելու համար տեղում աշխատել է հանձնաժողով, որի արձանագրած արդյունքները հրապարակեց Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը։ Լուսաղբյուր, ... Մանրամասն
25.02.11 Դեբեդ, Սվերդլով, Քարինջ, Ճոճկան և Հագվի համայնքները ընդգրկված են զարգացման ծրագրում
Փետրվարի 24-ին Վանաձորի Բաթումի 1 հասցեում գտնվող ՙԱրգիշտի՚ հյուրանոցում կայացավ ՙՍոցիալ-տնտեսական ինքնակազմակերպում գյուղական համայնքներում՚ եռամյա դրամաշնորհային ծրագրի Լոռու մարզի համայնքային ակտիվ խմբերի (ՀԱԽ) մարզային համագումարը:  Համայնքային ակտիվ խմբերը /ՀԱԽ/ ձևավորվել են ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Կարիտաս Բելգիայի կողմից: Գումարի 90 %-ը տրամադրում է Եվրոպական միությունը, իսկ 10 %-ը` Կարիտաս Բելգիան: Լոռու մարզային Համագումարին մասնակցեցին ծրագրում ընդգրկված 5 համայնքների ՀԱԽ-երի անդամներ, ներկայացուցիչներ Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, ՏԻՄ-ից, ԶԼՄ-ից, ինչպես նաև Շիրակի, Գեղարքունիքի մարզերի գյուղական ... Մանրամասն
1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Ճոճկան

(093)713010

chochkan2011@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃՈՃԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v91
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner